Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոտայքի թեմի պարզաբանումը

Հասարակություն
4a226500e5bf439c1233717b5e8d46d0

Կոտայքի թեմի մամլո դիվանի հայտարարությունը.

Վերջերս լրատվամիջոցներով վերստին անդրադարձ կատարվեց Կեչառիսի վանական համալիրի շրջակայքում սննդի սպասարկման նպատակով իրականացվող շինարարական աշխատանքներին:
Այս առնչությամբ ցանկանում ենք պարզաբանել, որ շինարարական աշխատանքները դադարեցված են և ներկայիս ընթանում են կառույցի ապամոնտաժման աշխատանքները:

Այս մասին հայտարարությունը տարածվել է մայիսի 30-ի դրությամբ կառուցապատումն իրականացնող ՙԿԱՐԻԳԱԳ՚ ՍՊԸ-ի կողմից։

Նկատի ունենալով սույն իրողությունը` հորդորում ենք ձեռնպահ մնալ հիշյալ թեմայի հետագա շահարկումից: