Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞րն է դեպքի վայրը

Հասարակություն
9f937542a81e093a5edd87eebef6a0af

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին շարունակվում է ՀԱԿ ակտիվիստների դատավարությունը: Ապացույցներն ուսումնասիրելու փուլն է։ Գործով ամբաստանյալ Տիգրան Առաքելյանը հայտարարեց , թե հակասություն կա դեպքի վայրի հետ կապված՝ մի դեպքում նշվում է Կարապի լճի մոտ , մյուս դեպքում՝ դիմացը։

«Հարմարացրել են, ոնց իրենց հարմար է»,-ասաց նա։ Ի դեպ, նրան բերման ենթարկելու արձանագրության մեջ չի նշված բերման ենթարկելու ժամը։

Հիշեցնենք, որ անցած տարվա օգոստոսի 9-ին Կոնգրեսի 7 ակտիվիստներ բերման էին ենթարկվել Երեւանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով:
Հաջորդ օրը ակտիվիստները ձերբակալվել էին, իսկ մի քանի օրվա ընթացքում նրանցից 6-ին` Սահակ Մուրադյանին, Դավիթ Քիրամիջյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս, Արեգ եւ Վահագն Գեւորգյաններին ազատ էին արձակել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: Անազատության մեջ է մնացել միայն Տիգրան Առաքելյանը: