Չինական Մեծ պատի երկարությունը «փոխվեց»
Չինական մեծ պատի երկարությունը, պարզվում է, ավելի երկար է , քան մինչ այժմ ենթադրվում էր։ Վերջին տվյալների համաձայն պատի երկարությունը կազմել է ոչ թե 8,85 հազար, այլ 21,196 հազար կմ։ Այս մասին տեղեկացնում է РИА «Новости» -ն, վկայակոչելով չինական ԶԼՄ-ներին։
Բանն այն է, որ հնագետներն ավելի վաղ չափել են Մեծ պատի միայն այն հատվածները , որոք կառուցվել են 1386-1644 թթ. , և այդ երկարությունը՝ 8,85 հազար կմ-ը մինչ օրս համարվել է պատի հիմնական երկարությունը։
Վերջին լայնածավալ ուսումնասիրությունների ժամանակ գիտնական- հնագետները հայտնաբերել են շուրջ 44 հազար պատի նոր ճյուղավորումներ ու ֆորպոստներ, որոնք կառուցվել են պատմական տարբեր ժամանակաշրջաններում։ Ընդհանուր առմամբ նրանք կարողացել են բացահայտել 21 հազար 196 կմ և 18 մետր ընդհանուր երկարությամբ կառույցներ։ Որոշ հատվածներում փորված է եղել միայն հիմքը։
Չինական մեծ պատը հանդիսանում է բաց երկնքի տակ գտնվող խորհրդանիշերից գլխավորը։ Նրա շինարարությունը սկսվել է V-III դարերում, երբ թագավորություններ են միմյանց հետ պատերազմել։
1987 թ.-ին Չինական Մեծ պատը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ - ի համաշխարհային ժառանգության ցուցակում։