Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարաթոն հանուն գիտության (տեսանյութ)

Հասարակություն
39a54a6177d53a2aa5bd1e56cb182a05

«Մայրաքաղաքից մայրաքաղաք» այսպես մասնակիցները բնորոշեցին Ստեփանակերտից մեկնարկած և Երևանում ավարտված հեծանվարշավը։ Սա ինքնատիպ միջոցառում-դրամահավաք էր, որի նպատակը «Տիեզերական ճառագայթներ» գիտահետազոտական կենտրոնի Արագածի վրա գտնվող երկու կայանների աշխատանքներին ֆինանսապես աջակցելն էր։ Մասնակիցների ջանքերով հավաքվել է շուրջ 22000 ԱՄՆ դոլար։

Նախաձեռնության հեղինակը ԱՄՆ-ի «Սթենֆորտ» համալսարանի գիտնական Անահիտ Երեմյանն է։

«ԱՄՆ-ում դա սովորական բան է, օրինակ քաղցկեղի կամ ուրիշ հիվանդությունների համար այսպիսի արշավներ են կազմակերպում, որի միջոցով դրամահավաք են կազմակերպում և ուշադրություն գրավում այդ թեմայի շուրջը»,-ասաց նա։

Հեծանվորդների խմբում 12 մարդ է ընդգկվել՝ 4-ը ԱՄՆ-ից, 3-ը Հայաստանից, ինչպես նաեւ պրոեսիոնալ 5 հեծանվորդ։ Մասնակիցներից ամենատարեցը 79-ամյա Վաչե Սողոմոնյանն է, որ 13-րդ անգամ էր մասնակցում հեծանվարշավին։

Խմբի մասնակիցները մի շարք դժվարությունների են բախվել, որոնցից առջնային են համարում ճանապարհների վիճակը:

«Մեկ բան, որ գոնե կառավարական անձերը լսեն, որ եթե երկիրը կուզե դրսեն տուրիստ բերել, ճամփաները պետք է շտկեն։ Շատ, շատ փոսեր կան, մանավանդ Գորիսեն մինչև Եղեգնաձոր շատ վտանգավոր է»,-ասաց Վաչե Սողոմոնյանը։

Հեծանվարշավի մասնակիցները Հանրապետության հրապարակում հրաժեշտ տվեցին իրենց հեծանիվներին մեքենաներով շարժվեցին դեպի Նոր Ամբերդ՝ Արագածի 2000 մետր բարձրության վրա գտնվող գիտական կայանը՝ տոնելու իրենց «Մայրաքաղաքից մայրաքաղաք» հաղթարշավը։