«Քաղցր վարանմունք՝ Քաղցր վաթսունականներ»
Հունիսի 11-13-ը կազմակերպվում է հայկական և թուրքական մի շարք ֆիլմերի ցուցադրություններ և կինոքննադատների ու մշակութաբանների կոնֆերանս՝ Երևանի «Նաիրի» կինոթատրոնում։
Արվեստի քննադատների ազգային ասոցիացիան, (AICA-Հայաստան) Anadolu Kültür-ի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի և tranzit.at-ի հետ համատեղ ներկայացնում են «Քաղցր վարանմունք՝ Քաղցր վաթսունականներ» նախագիծը։
Դրա շրջանակներում կայանալու են 1960-ականների չորս հայկական և չորս թուրքական դասական ֆիլմերի ցուցադրություններ՝ Թուրքիայում և Հայաստանում, ինչպես նաև՝ այդ ժամանակաշրջանի հայկական և թուրքական կինեմատոգրաֆիայի վերաբերյալ զուգահեռ քննարկումներ:
Մայիսի 17-20-ը, 2012 Ստամբուլի SALT Galata Մշակութային կենտրոնը հյուրընկալել է այս նախագծի թուրքական հատվածը:
«Քաղցր վարանմունք / քաղցր 60-ականներ» նախաձեռնությունը մասն է ավելի լայն՝ «Քաղցր 60-ականներ» միջազգային հետազոտական ծրագրի, որը ժամանակակից արվեստի և տեսության դիտանկյունից ուսումնասիրում է 1960-ականների անհայտ, անտեսված, կամ թաքնված համատեքստերը և տարածքները, որոնք դուրս են մնացել «ռոմանտիկ հեղափոխական ժամանաշրջանի» մեծ պատումից: