A
A
Նախկին ոստիկանը հացադուլ է անելու
Նախկին ոստիկան Մխիթար Ալումյանը ինքնահրկիզման փորձից հետո որոշել է այսօր հացադուլ հայտարարել ՀՀ նախագահի նստավայրի դիմաց: Նա նշեց, որ ոստիկանությունից արդեն ծանուցագիր է ստացել՝ իր՝ ՀՀ նախագահին հասցեագրված դիմումի հիման վրա քրեական գործ հարուցելու մերժման մասին:
Ըստ ծանուցագրի՝ Մխիթար Ալումյանի՝ ՀՀ նախագահին հասցեագրված դիմումը ստացվել և քննարկվել է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում, կատարվել է ծառայողական քննություն, սակայն քրեական գործի հարուցումը մերժվել է, որի համար հիմք է ընդունվել Ալումյանի՝ 2011թ. սեպտեմբերի 27-ին ՊՊԳՎ-ում գրած զեկուցագիրը, համաձայն որի՝ ինքը «պարք ու պահանջ չունի»:
Մանրամասներն այստեղ