Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բրյուսովն այլեւս նոր ռեկտոր ունի (տեսանյութ)

Հասարակություն
eef10beca96975da66b8956d9642581d

Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր ընտրվեց Գայանե Գասպարյանը։ Ռեկտորի պաշտոնի հավակնորդներին էին բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաղարշակ Մադոյանը եւ ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանը: Պարոն Մադոյանը ինքնաբացարկ հայտնեց։

Բրյուսովի անվան համալսարանի ուսանողներն անօրինական են համարում այսօր
տեղի ունեցած ռեկտորի ընտրությունները: Մի խումբ ուսանողներ համալսարանի մուտքի դիմաց իրենց բողոքն էին արտահայտում, մասնավորապես բողոքելով հանգամանքից, որ ընտրությանը մասնակցում էր նաեւ ուսխորհուրդը։

2010թ. երկու տարի ժամկետով ընտրված ուսխորհուրդն, ըստ բուհի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հաստատած կանոնադրության, այժմ լեգիտիմ չէ:

«Դրանից կարելի է եզրակացնել, որ ուսանողության ձայնն արհամարվում է: Մենք պայքարում ենք այստեղ, մեր իրավունքների համար, որ մեզ չարհամարհեն»,- ասաց ուսանողներից Միքայել Նազարյանը։