Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վճռաբեկը փոխելու որևէ բան չունի» (տեսանյութ)

Հասարակություն
4bdd772a869629424ebb2b0e01aa5fb7

Ի պատասխան փաստաբանների գործադուլի՝ այսօր լրագրողների հետ հանդիպեց Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական Սերգեյ Մարաբյանը: Փաստաբանները պնդում են, որ Վճռաբեկ դատարանը գործում կամայական, եւ պարզ չէ. թե ինչ սկզբունքով է այս ատյանը ընդունում կամ մերժում բողոքները:

«Իմ համար, ես շատ մեղմ եմ ասում, համոզիչ չի փաստաբանների նման գնահատականը»,-ասաց պարոն Մարաբյանը։

Նա հիշեցրեց, որ Վճռաբեկ դատարանը պարտավոր չէ ընդունել բոլոր գործերը. «2005-ի սահմանադրական փոփոխությունների արդյունքում մեր սահմանադրության մեջ ամրագրվեց, որ վճռաբեկ դատարանը պետք է զբաղվի իրավունքի հարցերով»։

Իսկ ի՞նչ հիմքով է Վճռաբեկը մերժում բողոքները. «Ես ելնում եմ այն կանխավարկածից, որ Վճռաբեկ դատարանը եթե չի ընդունում վարույթ այդ գործը, հաստատ վճռաբեկ դատարանին չեն կարողացել համոզել»

Իսկ արդյո՞ք վճռաբեկ դատարանը պատրաստ է վերանայել իր գործունեությունը փաստաբանների գործադուլից հետո;

«Չգիտեմ՝ ինչն է փոխելու, որովհետև իմ պատկերացմամբ` Վճռաբեկ դատարանը աշխատում է օրենքի և իրավունքի սահմաններում և փոխելու որևէ բան չունի: Սա մի ակցիա է, որով փորձ է արվում հարկադրել, որ Վճռաբեկ դատարանը թողնի աշխատանքի որակական կողմը  և անցնի քանակական կողմին»,- ասաց նա։