Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեքենան մխրճվել է սրճարան

Հասարակություն
7777591ecf1bdb9250ab0966ade3cc63

Հունիսի 13-ին, ժամը 01.55-ին Երևանի Խանջյան և Չայկովսկի փողոցների խաչմերուկի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 33 LD 321 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1983 թ. ծնված Ռ. Հակոբյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մխրճվել «Զեբրա» բացօթյա սրճարանի տարածք և բախվել սյանը:

Պատահարի հետևանքով 1991 թ. ծնված Շամիրամ Գրիգորյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: Երկրորդ տուժածին, որի ինքնությունը պարզվում է, տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է:
Այս մասին հայտնում է ԱՒՆ մամլո ծառայությունը։