Օձ` Իջեւանում
Հունիսի 12-ին, ժամը 10.44-ին Իջևանի Երևանյան փողոցի թիվ 55 տան մոտ օձ է նկատվել:
Դեպքի վայր են մեկնել Տավուշի մարզային փրկարար ջոկատը և հատուկ մասնագետը:
Օձին հայտնաբերել և տեղափոխել են անվտանգ տարածք:
Այրվել է խոտ
Հունիսի 12-ին, ժամը 15.12-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի մոտ այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.05-ին, մարվել` 16.26-ին:
Այրվել է 2 հա խոտածածկ տարածք:
Մեքենան ընկել է փոսը
Հունիսի 12-ին, ժամը 16.50-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում` Գավառի Ազատության փողոցում (քաղաքային հի¬վան¬դանոցի մոտ) ավտոմեքենան ընկել է փոսը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Փրկարարները ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել «Մերսեդես» մակնիշի 09 ԼՍ 998 պ/հ ավտոմեքենան:
Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը