Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանություն. Արագությունը կսահմանվի 90 կմ/ժ

Հասարակություն
c2a99c26c167452e0a7ef596a1352dc1

Ոստիկանությունն անդրադարձել է «Ա1+»-ի հրապարակմանը։ 

Երեկ «Ա1»-ն ինտերնետային իր կայքում՝ «Միտումնավոր նվազեցրե՞լ են արագությունը» հոդվածում հիշեցրել էր, որ Երևանից Ապարան տանող ճանապարհին`Աշտարակի կամրջից մինչև Աշտարակ քաղաքի ավարտն ազդանշող ցուցանակը, թույլատրվող արագությունը 60կմ/ժ է:

Վարորդները բողոքում են, որ այդ հատվածում թե ճանապարհն է բարեկարգ եւ թե ոչ բնակելի տարածք է, ուստի գտնում են, որ պետք է թույլատրելի արագությունն այդ հատվածում լինի 80կմ/ժ:

Ոստիկանությունն իր պարզաբանման մեջ նշում է.


«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ. հունիսի 29-ի 1206-Ն՝ «ճանապարհային երթևեկության կազմակերպման կարգը հաստատելու մասին» որոշման համաձայն, ընդհանուր օգտագործման պետական ճանապարհների ճանապարհային երթևեկության կազմակերպումն իրականացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը։


Քանի որ, Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհը գտնվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տնօրինման ու կառավարման ներքո, ուստի նշված ճանապարհի ճանապարհային նշանների տեղադրումն ու սպասարկումն իրականացնում է վերոհիշյալ նախարարությունը:

ճանապարհային ոստիկանության կողմից առաջարկվել է Աշտարակ քաղաքը նշող սպիտակ հիմնագույնի ճանապարհայիև նշանները տեղափոխել բնակավայրի կառուցապատված հատվածի մոտ, ինչի դեպքում Աշտարակը շրջանցող ճանապարհահատվածում երթևեկության առավելագույն արագությունը կսահմանվի ճանապարհային երթևեկության կանոնների 69 կետի պահանջների համաձայն՝ 90 կմ/ժ։


Ներկայում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ նշված ճանապարհային նշանների տեղափոխման ուղղությամբ»: