Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուրեն Զոլյանը կողոպտված է իրեն համարում (տեսանյութ)

Հասարակություն
656676952ef789f4279440ece36523c1

Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նորընտիր ռեկտոր Գայանե Գասպարյանը իր աշխատասենյակ մտնելուց առաջ հրապարակավ խունկ է վառել։

«Որպեսզի, չգիտեմ, չար հոգին դուրս գա, թե ինչ՝ ես լավ չհասկացա։ Բայց պատկերացրեք՝ 21-րդ դարում, հրապարակային ձեւով, դրանից հետո ես այլ մեկնաբանություն չունեմ»,-ասաց արդեն նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը։

Բուհում երեկ կայացած ռեկտորի ընտրություները Սուրեն Զոլյանը գնահատում է «Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հակաօրինական գործունեության շարունակություն»։

«Ինչպես եղել է անօրիանական իմ նկատողության մասին հրամանը, հետո հեռացման. սա անօրինականությունների մի շղթա է»,- բացատրեց նա։

Նրա խոսքերով՝ բուհի գիտխորհրդի 24 անդամներից 10-ը իրավունք չունեին մասնակցել ընտրություններին։ Այսքանից հետո Սուրեն Զոլյանը հույս ունի, որ գոնե վարչապետ Տիգրան Սարգսյանը չի վավերացնի բուհի ռեկտորի երեկվա ընտրությունների մասին որոշումը։

15 տարի ռեկտորի աթոռը զբաղեցրած Սուրեն Զոլյանը դեռ չի որոշել, թե ինչով է զբաղվելու. «Սկզբից գողոնը վերադարձնենք, հետո նոր միայն կմտածեմ ինչով եմ զբաղվելու եւ ինչպես եմ օգտագործելու այն, ինչ ինձանից գողացել են»։

Վաղը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Զոլյանը բողոքարկելու է Արմեոն Աշոտյանի ապրիլի 18-ի՝ իրեն աշխատանքից ազատելու մասին հրամանը։