A
A
Իտալիայում հիմա էլ տոռնադո է
Երկրաշարժի հարվածից դեռ չապաքինված Իտալիային բնությունը նոր փորձության է ենթարկել։
Վենետիկի բնակիչներն ու հյուրերը երեկ երեկոյան ականատես են եղել բնության մի երևույթի, որն ավելի բնորոշ է Միջին Արևելքին և Ամերիկային։ Խոսքը պտուտակահողմի՝ տոռնադոյի մասին է, որը չափազանց մեծ արագությամբ, ճանապարհին ոչնչացրել է ամեն ինչ։
Տասնյակ նավակներ, մոտորանավակներ, ավտոբուսներ, տների տանիքներ հարյուրավոր ծառեր սրբվել են երկրի երեսից, կարծես չեն էլ եղել, տեղեկացնում է «Сегодня. ua» կայքը։
Բազմաթիվ մարդիկ բժշկական օգնություն են խնդրել։
Տարերային աղետի հետևանքները վերացնելու նպատակով ներդրվել են Վենետիկի հրշեջ ծառայությունների, ոստիկանության և քաղաքացիական անձանց ողջ ուժերը։