Փակ շուկան ադրբեջանական են դարձրել
Երևանի կենտրոնական՝ Ծածկած շուկայի հարցը, պարզվում է, ոչ միայն մեզ է մտահոգում։
«Վեստի. ազ» կայքում մի հոդված է տպագրված, որտեղ ադրբեջանցի հեղինակը ամենայն լրջությամբ հավաստիացնում է, թե 1952 թ.-ին կառուցված շուկան ադրբեջանական է։
«Հայ ազգայնամոլները շարունակում են մեթոդաբար ոչնչացնել Հին Էրիվանի ադրբեջանական մշակութային ժառանգությունը» -ասվում է հոդվածում։
Պատմությունը կեղծելու մոլուցքը հոդվածագրին ավելի հեռուն է տարել.
«Հայերի, մասնավորապես «Լֆիկացիայի» կողմից ազգային արժեքների ոչնչացումը մեզ՝ ադրբեջանական Հին Էրիվանի խանության ներկայիս ժառանգներիս հիմք են տալիս մտածելու, որ հայերը դիտավորյալ քանդում են Հին Էրվանի միջնադարյան մեր մշակույթային արժեքները, որոնց մասին մենք ամեն ինչ չէ, որ գիտենք»։
Հոդվածագիրը մեջբերել է հայ ճարտարապետ Հրաչ Պողոսյանի ժամանակին ասածներից մեկը, թե «Խորհրդային ժամանակների հայ ճարտարապետները սովորել են միջնադարի ճարտարապետներից»։
Ադրբեջանցու մեկնաբանմամբ՝ միջնադարում հայերը պետություն չեն ունեցել, իսկ. «Հին Էրիվանը կառուցվել է ադրբեջանական պատմական հողում և փաստորեն դրանից հետո ինչ էլ հայերը կառուցել են՝ ադրբեջանական է, ներառյալ փակ շուկան»։