A
A
Հանգիստ քաղաքի մեծ հոգսերը (տեսանյութ)
Եղեգնաձորը հայտնի է իր հարուստ բնությամբ ու խրոխտ ժայռերով: Թերեւս սա է եղեգնաձորցիների հպարտանալու միակ առիթը, իսկ կենսապայմանները, մեղմ ասած, տխուր են։
Յուրաքանչյուր եղեգնաձորցի իր խնդիրները ստիպված է լուծել ինքնուրույն: Կառավարությունից որեւէ օգնություն նրանք այլեւս չեն ակնկալում:
Եղեգնաձորցիների կարծիքով իրենց քաղաքը կարող է զբոսաշրջության կենտրոն դառնալ, եթե, իհարկե, կառավարությունը այդ ուղղությամբ քայլեր կատարի։
Տեղի երիտասարդների մեծ մասն իրենց ապագան տեսնում են ծնդավայից դուրս:
«Երիտասարդների համար աշխատանք չկա այստեղ, որ ինչ-որ ձեւով գլուխը պահի, որ չգնա արտերկիր կամ մայրաքաղաք»,-ասաց Սիրուշ Առաքելյանը։
Մանրամասները տեսանյութում