Չարենցավանում դեռ զոհվածի դին չեն գտել
Այս պահին Չարենցավանում շարունակվում են որոնողական աշխատանքները՝ քաղաքի նախկին լեռնաշինարարական գործարանի մոտակայքում երեկ տեղի ունեցած փլուզման հետեւանքով զոհի դին հայտնաբելու համար։
Դեպքի վայրից ՓԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը հաղորդում է, որ ներգրավվել է լրացուցիչ տեխնիկա:
ԱԻ նախարար Արմեն Երիցյանը փրկարարներին հանձնարարել է շարունակել որոնողական աշխատանքները մինչև զոհի դիակի ամբողջական հայտնաբերումը:
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան քաղաքի նախկին լեռնաշինարարական գործարանի մոտակայքում տեղի է ունեցել կիսաքանդ շինության փլուզում։:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական ջոկատը, մարզային և ՃԿԿ օպերատիվ խմբերը, ինչպես նաև հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Տեղում պարզվել է, որ փլուզվել է Չարենցավանի արտադրական թաղամասում տեղակայված կաթսայատան բետոնե ծխնելույզը:
Դժբախտ պատահարի հետևանքով փլատակներում մնացել և մահացել է Չարենցավանի 1ա թաղամասի 4-րդ շենքի թիվ 41 բնակարանի բնակիչ, 1989 թ. ծնված Հովհաննես Բաբայանը:
Երեկոյան սկսված որոնողական աշխատանքները փրկարարները վերսկսել են այսօր առավոտյան ժամը 08.00-ին: