Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայրը վրաերթի է ենթարկել որդուն

Հասարակություն
6d2fb46cafdca93f592cb0e17c270f64

Երեկ ժամը 21.00-ի սահմաններում Եղեգնավան-Լուսառատ ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռևս չպարզված հանգամանքներում` «ՎԱԶ 2121» մակնիշի 26ՍԼ724 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Լուսառատ գյուղի բնակիչ, 1961 թ. ծնված Սամվել Այվազյան) վրաերթի է ենթարկել իր առջևից հեծանիվով ընթացող որդուն` 1984 թ. ծնված Տիգրան Այվազյանին: Վերջինս ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ ու բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահացել:

Դի Հրազդան գետում

Հունիսի 14-ին, ժամը 11.10-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի Հրազդան գետի սկզբնամասում հայտնաբերվել է տղամարդու դի:
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները գետից դուրս են բերել Սևանի Կարմիր Բանակի 21 տան բնակիչ` ծնված 1957 թ. Դավիթ Հարությունյանի դին:


Այրվել է խոտածածկ տարածք

Հունիսի 14-ին, ժամը 18.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովսեփյան 6 շենքի մոտ այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.36-ին, մարվել՝ 19.07-ին:
Այրվել է 1000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։