A
A
Միլիարդատերը դատապարտվեց
ԱՄՆ Հյուսթոն քաղաքի դատարանը տեխասցի միլիարդատեր Ալեն Ստենֆորդին դատապարտել է 110 տարվա ազատազրկման՝ մեղադրելով նրան խարդախության մեջ։
Stanford Financial Group կրպորացիայի տնօրենը իր «Ֆինանսական բուրգ»- ը ստեղծել է Ponzi սխեմայով, երբ ներդրողների տոկոսները գոյանում են նոր հաճախորդների հոսքի հաշվին։
Գործունեության 20 տարիների արդյունքում, Ստենֆորդը իր ֆինանսական ցանցն է գցել 100 երկրների ավելի քան 30 հազար ներդրողների։
«Ֆինանսական բուրգ»-ի փլուզումը ներդրողներին ավելի քան 7 մլրդ դոլարի վնաս է պատճառել։
Պետական մեղադրողը ներկայացրել է մեղադրանքի 14 դրվագներ, այդ թվում՝ խաբեության, դավադրության և փողերի լվացման փաստեր։
Դատախազությունը պահանջել է դատարանից 230 տարվա ազատազրկում, սակայն կանգ է առել 110 տարվա վրա։