1000 քաղաքացի դիմել է տեսչություն
Այսօր ՀՀ ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության պետ Նորայր Փանոսյանը ներկայացրել է տեսչության գործունեության մեկ տարվա ամփոփ հաշվետվությունը:
2011-ին ստեղծված տեսչություն է դիմել արդեն իսկ 1000-ից ավելի քաղաքացի:
Գգործում է նաև թեժ գիծը, որը ստացել է 500-ից ավելի հեռախոսազանգ: Տեսչությանը իրենց խնդիրները վստահող մեր քաղաքացիները հիմնականում դժգոհել են օրենսդրական, իրավական, սոցիալ-կենցաղային, կենսաթոշակային խնդիրներից:
Տեսչության պետ Նորայր Փանոսյանի հավաստմամբ լուծվել են բոլոր այն խնդիրները, որոնք եղել են ՀՀ ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության լիազորությունների սահմաններում: Արդյունքում որոշակիորեն վերանայվել են նոտարական համակարգ-քաղաքացի գործնական հարաբերությունները՝ առավել հեշտացնելով քաղաքացու արագ սպասարկումը, սպասարկման որակի բարեփոխումներ են իրականցվել նաև ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում, պատասխանատվության են ենթարկվել նոտարներ և դատավորներ:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ պարոն Փանոսյանը անդրադարձավ հիմնադրամների խնդիրներին՝ մատնաշելով, որ e-register.am կայքում գրանցված է 765 հիմնադրամից միայն 265 -ն է ներկայացրել հաշվետվություն ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչություն: Մնացած 500 հիմնադրամների մասով, համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի կազմվել են համապատախան որոշումներ՝ վարչական տույժ նշանակելու մասին և տրվել է երեսունօրյա ժամկետ հաշվետվությունները հրապարակելու համար:
Այս մասին հայտնում է ԱՆ մամլո ծառայությունը։