Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արաբ կանայք մեքենա են ուզում

Հասարակություն
01c80622b7fd5b376bca7b20dfea3584

Սաուդյան Արաբիայում ավելի քան 600 կանայք խնդրագիր են ներկայացրել երկրի թագավոր՝ Աբդալլե իբն Աբդել Ազիզի Ալ Սաուդին՝ խնդրելով նրան՝ թույլատրել իրենց ավտոմեքենա վարել։

Կանայք նշել են, որ իրենք չեն ներկայացնում որևէ շարժում, հասարակական կազմակերպություն, կամ քաղաքական կուսակցություն։ Նշել են, որ ընդամենը ցանկանում են մեքենա վարել և պահանջում են տալ իրենց այդ հնարավորությունը։

Սաուդյան Արաբիան միակ երկիրն է, որտեղ կանանց արգելված է մեքենա վարել, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։