A
A
Երկվորյակ հայ եղբայրները խեղդվել են լճում
Հայաստանի քաղաքացիներ՝ 21- ամյա երկվորյակ եղբայրները խեղդվել են մերձմոսկովյան լճակներից մեկում։
Դեպքը պատահել է հունիսի 13-ին՝ մերձմոսկովյան Օստրովցի գյուղի լճակում։ Այս մասին հայտնել է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը։
Պարզվել է, որ եղբայրները, որոնց անունները ոստիկանությունը չի նշում, իրենց ընկերոջ հետ ափին խնջույք են կազմակերպել, օգտագործելով ոգելից խմիչք։
Ոչ սթափ վիճակում եղբայրները որոշել են լողի մրցույթ կազմակերպել։ Տղաները, նրանց ընկերոջ պատմելով, մոտ 50 մետր լողալուց հետո, գրեթե միաժամանակ ջրախեղդ են եղել։
Տեսնելով, որ տղաները դուրս չեն գալիս ջրի երես, ընկերը օգնություն է խնդրել ափին հանգստացողներից։ Օգնությունը սակայն ուշացած է լինում և տղաներին փրկել չի հաջողվում։