Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրային խորհրդի փորձաշրջանն ավարտված է (տեսանյութ)

Հասարակություն
7239391c30bcc0331823c0f11b618929

«Հանրային խորհրդի ձևավորման փորձաշրջանն անցած պետք է համարել». այս համոզմունքը բարձրաձայնեցին խորհրդի անդամները այսօր գումարված նիստի ժամանակ։ Ըստ նրանց՝ վաղուց հասունացել է խորհրդի հանձնաժողովների և ենթահանձնաժողովների անդամների կարգավիճակը օրենսդրությամբ հստակեցնելու ժամանակը։

«Պետք է որ Հանրային խորհուրդն ունենա մի փոքր անկախություն։ Դա նրա օրենքով գործելու կարգավիճակը կլիներ»,- կարծում է Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը։

Օրենքով սահմանված իրավասությունները, Վազգեն Սաֆարյանի կարծիքով, առավել կհստակեցնեն հանրային խորհրդի հասարակական դերն ու կշիռը՝ մասնակից դարձնելով Ազգային ժողովի և Կառավարության գործունեությանը։

Հիմնական հարցադրումներից հետո Հանրային խորհուրդն անդրադարձավ քաղաքացի Գրիշա Պետրոսյանի առաջարկին՝ Սբ. Սարգիս եկեղեցու դիմացից դեպի Հրազդանի կիրճ ջրվեժ ստեղծելու մասին։ Սա Գրիշա, Պետրոսյանի հավաստմամբ, կնպաստի տուրիզմի զարգացմանը երկրում։

Գայթակղիչ առաջարկը հանձնաժողովը որոշեց առաջիկա նիստում քննարկել նաեւ իրենց քաղաքաշինության հանձնաժողովի հետ: Հանձնաժողովների կարծիքներով կից գրությունը կներկայացվի Երևանի քաղաքապետարան՝ հարցին լուծում տալու առաջարկով։