Երկնաքերների թոփ տասնյակը հայտնի է (տեսանյութ)
Բարձրահարկ շինությունների միջազգային Council on Tall Buildings and Urban Habitat-ի կազմակերպչական խորհուրդը հրապարակել է 2012 թ.-ի աշխարհի լավագույն երկնաքերների թոփ տասնյակը։
Ըստ խորհրդի՝ Եվրոպայում լավագույն երկնաքեր է համարվել Միլանի՝ Palazzo Lombagdia - ն, որը նեկայումս շահագործվում է տարածքային կառավարման վարչախմբի կողմից։ Նրա բարձրությունը 161 մետր է։
Հյուսիսային և հարավային Ամերիկայի տարածքում, լավագույնն է համարվել, կանադական Միսոսորա քաղաքի՝ Absolute Towers ամրոցային համալիրը՝ 179,5 և 158 մետր բարձրությամբ։ Ասիայում և Ավստրալիայում, Սիդնեյի 1Bligh Street-ը՝ 135 մետր։ Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում՝ Կատարի՝ Doha Tower-ը՝ 238 մետր։
Բացի այդ հատուկ մրցանակ է տրվել Աբու-Դաբիի Al Bahar Towers երկնաքերին՝ 145 մետր՝ ինովացիոն նորամուծության համար։ Այս կառույցին հաղթանակ է բերել շենքի ճակատային հատվածում կառուցված ավտոմատ համակարգը, որը հնարավորություն է տալիս շենքին պտտվել արևի շարժման հետ համընթաց։
Տեղեկացնենք, որ բարձրահարկ շինությունների միջազգային Council on Tall Buildings and Urban Habitat կազմակերպությունը լավագույն բարձրահարկերի մրցույթ է անցկացնում ամեն տարի։ Անցյալ տարի հաղթել են Ֆրանկֆուրտի, Գերմանիայի, ԱՄՆ -ի Չինաստանի և Դուբայի 10-ը երկնաքերներ։