Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեսպանը լուսանկարվեց շրջանավարտների հետ

Հասարակություն
5e2d25282ea1326b82f27b9cab809c91

Հնչում են շեփորհերը: Դահլիճ են մտնում վարժարանի սանները՝ բերելով ԱՄՆ եւ ՀՀ դրոշները: Երեխաները կատարում են ԱՄՆ ի եւ ՀՀ օրհներգերը:

Հունիսի 15-ին, Նյու Յորքի Սրբոց Նահատակաց ամենօրյա վարժարանի 30-րդ շրջանավարտական հանդեսի երեկոն տեղի ունեցավ Գալուստյան սրահում:
Ավարտական հանդեսին իր շնորհավորական ուղերձն էր հղել՝ ԱՄՆ ի Արեւելյան թեմի առաջնորդ՝ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Ներկաներին բարի գալուստ եւ շնորհավորական ողջյուն հղեց վարժարանի տնօրենուհի, վաստակաշատ մանկավարժ՝ Զարմինե Պողոսյանը։
Ապա նա ավարտական վկայականներ հանձնեց` Շուշան Աղավյանին,Վարդգես Առաքելյանին, Մելիսա Աջբահյանին , Սարգիս Գալստյանին եւ Նիգոլ Մառքին:

Շրջանավարտներին ողջյունեց նաեւ ամենօրյա վարժարանի հոգա - բարձության խորհուրդի ատենապետ՝ Արեգ Նշանյանը՝ երախտագիտական խոսք ասելով նաեւ վարժարանի բարերարներին, կամավորներին եւ ծնողներին՝ տարվա ընթացքում իրեց ցուցաբերած նյութական եւ բարոյական աջակցության համար:

Ներկաները ջերմությամբ ընդունեցին նաեւ ՄԱԿ ում ՀՀ մշտական ներկայացուցիչ արտակարգ եւ լիազոր դեսպան՝ Կարեն Նազարյանի շնորհավորական խոսքը : Վրջում դեսպանը լուսանկարվեց շրջանավարտների հետ:

Լուսանկարները՝հեղինակի ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Նյու Յորք