A
A
«Սուրբ Ներսես Շնորհալի»՝ երկու գերմանացիների
Հայաստանի և Գերմանիայի միջև հոգևոր ու մշակութային ոլորտներում փոխհամագործակցության զարգացման գործում իրենց ներդրման համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի արժանացան Էռնես Դրայսը և Յոհաննես Կերհերը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գևորգյան Հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն:
Էռնես Դրայսը և Յոհաննես Կերհերը շնորհակալություն հայտնեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին իրենց այդպիսի մեծ պատվի արժանացնելու համար, ապա նշեցին, որ մտադիր են իրականացնել բազմաթիվ ծրագրեր, որոնք պիտի ավելի սերտացնեն գերմանահայկական հարաբերությունները:
Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական գրասենյակը։