Քոչարյանի հրամանագիրը օրինակա՞ն էր (տեսանյութ)
Վերաքննիչ քրեական դատարանը՝ Եվա Դարբինյանի նախագահությամբ այսօր անփոփոփ թողեց Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը։ Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի բողոքը մերժվեց։
Մհեր Ենոքյանը եւ նրա ներկայացուցիչ Ռոբերտ Ռեւազյանը բողոքարկում են Ռոբերտ Քոչարյանի 2003 թ հրամանագիրը, որով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ Ըստ հայցվորի՝ հրամանագիրը ոչ թե մեղմացնող, այլ խստացնող ուժ ուներ, ինչն արգելվում է օրենսդրորեն։
Նա պատրաստվում է որոշումը բողոքարկել Վճռաբեկ, այնուհետեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում։
Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը դատապարտվել է 1996 թ-ին իր համակուրսեցուն սպանելու համար։
Ոչ նախաքննության եւ ոչ էլ դատաքննության ընթացքում Մհեր Ենոքյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը՝ նշելով, որ ինքը միայն փորձել է կանխել հանցագործությունը։