A
A
Պայթեցվել են 5 քրիստոնեական տաճարներ
Նիգերիայի Կադունա նահանգում այսօր ահաբեկիչները պայթեցրել են միանգամից 5 քրիստոնեական տաճարներ: Ընդ որում տաճարներից մի քանիսում ահաբեկչության ժամանակ հավատացյալներ են եղել, տեղեկացնում է BBC-ն:
Միայն Զարիա եւ Կադունա քաղաքներում անհայտ չարագործները պայթեցրել են 3 տաճարներ: Նախնական տվյալներով՝ տաճարներից մեկում մահապարտ է գործել:
Զոհվել է 15 մարդ եւս 80-ը ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:
Ոստիկանությունը դեռ չի պարզել , թե ահաբեկչությունը որ ուժերն են կատարել: Տեղի իշխանությունները հայտարարել են պարետային ժամի մասին: