Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հարսնաքարի» գործը բացահայտել են

Հասարակություն
967ba712c8fbea5b75b865b249f23a39

ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում երեկ տեղի ունեցած միջադեպը բացահայտվել է։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Մարմնական վնասվածքներով ռազմական ոստիկանություն տեղափոխված երկու բժիշկներին՝ Վահե Ավետյանին եւ բժիշկ Արտակ Բայադյանին, ծեծի է ենթարկել համալիրի անվտանգության ծառայության աշխատակիցը, որի անունը դեռեւս չի հրապարակվում։

ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով հարցաքնվել են չորս հոգի, այդ թվում՝ «Հարսնաքար» համալիրի մատուցողները, մենեջերը, անվտանգության ծառայության աշխատակիցը։ Տուժողները չեն հարցաքննվել, քանի որ, ըստ բժիշկների, նրանք ծայրահեղ ծանր վիճակում են եւ ի վիճակի չեն ցուցմունք տալու։

Մեր տեղեկություններով՝ մատուցողներն ասել են, թե իբր տուժողները չորս հոգով են եղել եւ ռեստորան են եկել արդեն ոչ սթափ վիճակում։

Գործն ուղարկվել է ՊՆ քննչական ծառայություն: