A
A
Վճռաբեկը լրացրեց բացը
Վիրավորանքի եւ զրպարտության գործով Վճռաբեկ դատարանի 2012 թ. ապրիլի 27-ին կայացրած որոշումը մեկնաբանում է իրավաբան Արա Ղազարյանը.
«Այս որոշումով ՎԴ-ն ստիպում է, որ լրատվամիջոցները մտնեն էթիկայի դաշտ: Եթե լրատվամիջոցն ունի տեղեկատվության աղբյուրներ եւ վստահում է այդ աղբյուրներին, թող ինֆորմացիան տարածի, բայց, եթե ինֆորմացիան տարածում է այնպիսի աղբյուրի անունից, որը իրավաբանական անձ չէ, չպիտի ընդունի: Այս հարցի իրավակարգավորումը բաց էր ՍԴ-ի որոշման մեջ, որովհետեւ նրա խնդիրներն այլ էին, եւ այդ բացը լրացրեց ՎԴ-ն այս որոշումով: Ահա նման հանգամանքներում ողջունելի է այս որոշումը»։
Մանրամասներն այստեղ