«Արմավիան» հետ կվերադարձնի տոմսի արժեքը
««Արմավիա» ավիաընկերությունը հայտնում է, որ U888 չվերթի մասին մամուլում տարածված լուրերն իրականությանը չեն համապատասխանում»,-իր հայտարարության մեջ նշում է ավիաընկերության մամուլի բաժինը:
«Արմավիա» ավիաընկերության Սանկտ-Պետերբուրգից Երևան ժամանող 888 համարի չվերթը չի կայացել եւ ըստ լուրերի՝ պատճառը օդանավի խափանված շարժիչն է եղել:
«Շարժիչը նորմալ աշխատել է, վնասվել է ստարտերը`շարժիչի պահեստային մասը: Խնդրի հայտնաբերումից անմիջապես հետո ստարտերը միանգամից փոխել են»,-ասված է հայտարարությունում:
Իսկ այն ուղևորները, որոնք այդ ընթացքում չէին կարող սպասել, շտապ տեղափոխվել են Գյումրի, որտեղից էլ ավտոբուսներով Երևան և կամ վերադարձրել իրենց թռիչքի տոմսերը:
«Ինչ վերաբերում է նրան, որ ուղևորներին ասվել է, թե տոմսը հետ տալու ժամանակ իրենցից տուգանք կգանձվի և կվերադարձվի միայն տոմսի արժեքի 70 տոկոսը, դա անհեթեթություն է: «Արմավիան» պաշտոնապես հայտարարում է. այն բոլոր ուղևորները, որոնք մինչև այսօր դեռ «Պուլկովո» օդանավակայանում են, վաղը կարող են Երևան ժամանել «Արմավիայի» չվերթով: Իսկ բոլոր նրանք, ովքեր այս կամ այն պատճառով հրաժարվում են թռիչքից, կարող են վերադարձնել տոմսերը և ստանալ տոմսի արժեքն ամբողջությամբ»: