Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԿՄ –ն՝ թաեքվոնդոյի «թիկունքին»

Հասարակություն
8ead8de25729978d5f8870aab0dee5d6

ԵԿՄ վարչության նիստերի դահլիճում տեղի է ունեցել ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիայի 10-րդ համագումարը, որն ամփոփել է անցած 2 տարվա աշխատանքներն ու ընտրել նոր վարչություն:

ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել ԵԿՄ վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը:

Ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է, որ բոլոր փոփոխությունների նպատակը արեւելյան այս մարզաձեւի մասսայականացմանը եւ օլիմպիական գաղափարների տարածմանը նպաստելն է: Հայտարարության մեջ մատնանշվում է, որ առաջին անգամ ՀՀ ներկայացուցիչը այս հեղինակավոր մարզաձեւում օլիմպիական ուղեգիր է նվաճել եւ մասնակցելու է Լոնդոնի օլիմպիական խաղերին:

Ֆեդերացիան հույս է հայտնում, որ «միջազգային խոշոր մրցաշարերում ՀՀ ներկայացուցիչների հաղթանակներն այսուհետ պետք է դառնան սովորական` նկատելով, որ առաջընթացն այս ասպարեզում հատկապես ակնառու է դարձել վերջին երկու տարում, ինչ ֆեդերացիայի պատվավոր նախագահ է ընտրվել ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը:

Վերջին 2 տարում մարզաձեւի զարգացման համար լավագույն պայմաններ են ստեղծվել` մարզագույքի եւ հանդերձանքի ձեռք բերում, տեխնիկապես զինում եւ այլն»: