Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինծառայող է մահացել

Հասարակություն
bd60fce4aa0fead86c7d2e21d053a0fa

Այսօր առավոտյան Վայոց ձորի մարզում զինծառայողների մեքենա է գլխիվայր շուռ եկել։ Արդյունքում 3 զինծառայողներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի եւ Եղեգնաձորի հիվանդանոցներ։

Ինչպես «Ա1+»-ին հայտնեց ՊՆ քննչական ծառայության ներկայացուցիչ Մերի Սարգսյանը, ուղեւորներից մեկը՝ Էդգար Հովհաննիսյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ վարորդի վիճակը լավ է։ «Պետք է նշել, որ նրանք ոչ թե ժամկետային, այլ պայմանագրային զինծառայողներ են»,- ավելացրեց Մերի Սարգսյանը։

Այլ մանրամասներ նա չհաղորդեց՝ նշելով, որ դեպքի վայրում քննչական գործողություններ են կատարվում։ Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի գործողության ավարտից հետո։