Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սոբչակը պատրաստ է հեռանալ Ռուսաստանից

Հասարակություն
28cc88157c315ba1150df87d55fe656d

Հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը, որը ավելի քան մեկ ու կես տարի է մասնակցում է ընդդիմության ակցիաներին, հայտնել է, որ չի բացառում Ռուսաստանից հեռանալու տարբերակը, եթե երկրում իրավիճակը անբարենպաստ սցենարով ընթանա։ Իսկ դա, ըստ նրա, սոցիալիստական հեղափոխությունն ու «անձի ճնշումն է, որի արդյունքում դժվար է աշխատել ու արարել»։

Այս մասին ասել է Սոբչակը «Finam FM»-ի հաղորդաշարերից մեկի՝ «Իրական ժամանակ» -ին տված հարցազրույցի ժամանակ։

Պատասխանելով լրագրողի հարցերին, թե հատկապես ինչը կստիպի նրան հեռանալ երկրից, Քսենյան պատասխանել է. «Ռեժիմի ամենաթողությունը, անձնական հետապնդումները։ Ես կհեռանամ, եթե քաղաքացիական պատերազմ սկսվի ծայրահեղ սոցիալիստների դրոշների ներքո»։