Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճապոնիայում հիմա էլ թայֆուն է

Հասարակություն
c6ec34e8a6e3fce52bf3c4686db413e5

Մեկ մարդ մահացել , ևս 14-ը վիրավորվել են այս գիշեր Ճապոնիայում տեղի ունեցած «Գունչոլ» թայֆունի հզոր հարվածից։ Բաց օվկիանոսում սկսված տարերային աղետը գիշերը հարվածել է երկրի կենտրոնական և հյուսիս-արևելյան շրջաններին։

Քամու ուժգնությունը, որը վայրկյանում հասնում է 38 մետրի և չդադարող անձրևները իրենց հերթին են խնդիրներ առաջացրել ճապոնացիների համար։

Յամասի նահանգում 16 ամյա պատանուն քշել տարել է գետը, որը վարարել էր չդադարող անձրևների պատճառով։ Պատանին համարվում է անհետ կորած։

Ճապոնիայի Հիոգո նահանգում մոտ 100 տուն ջրասույզ է եղել։ Գրեթե 300 հազար շինություններ զրկվել են էլեկտրաէներգիայից։ Աղետի գոտում ավելի քան 150 հազար մարդ տարհանման հրահանգ է ստացել։ Նրանցից շատերը այս գիշերն անցկացրել են բաց երկնքի տակ՝ վախենալով ջրհեղեղից։

Թայֆունի պատճառով հետաձգվել են ավելի քան 450 ներքին ավիաթռիչքներ, կանգնեցվել է 180 գնացքների աշխատանքը։

Օդերևութաբանները կանխատեսել են նոր թայֆուն «Թալիմ» անվամբ, որը դեռ գտնվում է Աևմտյան-Չինական ծովում, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը։