Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փախստականներն արտագաղթում են Հայաստանից (տեսանյութ)

Հասարակություն
fe84c2883beb4744fb9e1dd39642c5cc

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը պատրաստվում է Փախստականների հիմնահարցերի վերաբերյալ իր առաջարկությունների փաթեթը ներկայացնել կառավարություն։

Նրանք հորդորում են կառավարությանը եւ ԱԺ-ին մշակել ծրագիր փախստականների խնդիրները լուծելու համար

«Այստեղ միայն մեկ հարց չի, միայն փախստականների ապրուստի խնդիրը չի։ Պրոբլեմներն այնքան շատ են, որ ես կարծում եմ, որ ամենաճիշտ լուծումը հատուկ պետական ծրագրի մշակումն է»,- այսօր լրագրողներին ասաց կուսակցություն ղեկավար Արամ Սարգսյանը։

Դեմկուսը ադրբեջանահայ փախստականների խնդիրներին և ապրելու պայմաններին ծանոթացել է ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ։

«Եթե դուք լինեք Շիրակի 2 հասցեում, Քանաքեռում, այն հանրակացարաններում, որտեղ նրանք ապրում են, կտեսնեք, որ դա նույն աղետի գոտին է, ինչպիսին մեզ մոտ եղել է երկրաշարժից հետո։ Դա աղետի գոտի է։ Մարդիկ 23 տարի ապրում են իրենց ոչ վայել պայմաններում»,- ասաց Արամ Սարգսյանը։

Նա համոզված է, որ պետությունը, անուշադրության մատնելով փախստականներին, նպաստում է ոչ միայն արտագաղթին, այլև ծառայում է Ադրբեջանի շահերին։

Այսօր՝ Փախստականների միջազգային օրը, «Մեր տունը Հայաստանն է» ՀԿ նախագահ Նիկոլայ Բաբաջանյանը հայտարարում է, որ ադրբեջանահայ փախստականների հարցով արդեն 23 տարի ոչ մի պետական կառույց չի զբաղվում

«Միգրացիայի վարչությունը ձեզ կասի , որ մոտ 1000 մարդ հերթի մեջ են միգրացիայի վարչությունում, բայց բնակարանային ապահովման սպասում են 1300-ը։ Նրանք ոչինչ չեն ասի այն 80 հազար փախստականների մասին, որոնք հեռացել են Հայաստանից և ապրում են Ռուսաստանում։ Նրանք ամեն պահի կարող են վերադառնալ և բնակարան պահանջել, որովհետև նրանք գրանցված են Հայաստանում»,- ասաց Նիկոլայ Բաբաջանյանը։

Միգրացիոն պետական ծառայության տվյալներով՝ 1988- 1992թ-երին Հայաստան են ներգաղթել ավելի քան 361.000 ադրբեջահայեր։ Սակայն Հայաստանում այսօր բնակվողների հստակ թիվն այսօր հնարավոր չէ ասել, քանի որ նրանցից շատերը արտագաղթել են կամ փոխել են բնակության վայրը երկրի ներսում։