Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիայում բացահայտվել է լրտեսական ցանց

Հասարակություն
36096d79d0eaf376eecf8c362bfd2cbe

Թուրքիայում հետաքննվում է մի գործ, որը պատմության մեջ կարող է դառնալ իր տեսակի մեջ ամենաաղաղակողը։

Թուրքիայում բացահայտվել է լրտեսական մի ցանց, որը ձեռք է բերել ռազմական գաղտնի տեղեկություններ՝ տասնյակ հարյուրավոր թուրք սպաներից մարմնավաճառների միջոցով , տեղեկացնում է NEWSru Israel -ը։

Ինչպես տեղեկացրել է թուրքական «Վաթան»-ը, զոհերի միջոցով հայթայթված գաղտնի տեղեկությունները վաճառվել են օտարերկրյա գաղտնի ծառայություններին։

Ցանցում առաջատար ֆիգուրներ են հանդիսանում գնդապետ Իբրահիմ Սերզերը և 25 ամյա ուսանողուհի՝ Նարին Կորկմաժը, որին արևմտյան ԶԼՄ-ները համեմատում են հանրահայտ Մատո Հարիի հետ։

Հետաքննող ոստիկանների վարկածով՝ նրանք վերջին մի քանի տարիներին երեկույթներ են կազմակերպել սպաների համար՝ մատակարարելով մարմնավաճառներ։ Այնուհետ հավաքագրմամբ ընտրելով հարմար թեկնածուներին, երեկույթները տեսանկարահանել են, ապա շանտաժի ենթարկելով զոհերին՝ ստացել անհրաժեշտ տեղեկությունները։

Վերջին ամիսներին կասկածանքով ձերբակալվել է 51 մարդ, որոնցից 22-ը ՝մարմնավաճառներ։ Նրանք գործել են Narin «Escort Agency" Pandora» կազմակերպության քողի ներքո։

Ենթադրվում է, որ ցանցի զոհ են դարձել ավելի քան 300 սպաներ, ևս 5000 սպաների և քաղաքացիական անձանց մասին տեղեկանքներ են հայտնաբերվել լրտեսական կազմակերպությունում։

Արևմտյան ԶԼՄ-ները հավաստիացնում են, որ Անկարայի ռազմական գաղտնիքները հետաքրքրում են տարածաշրջանի բոլոր երկրներին և պատվիրատուները կարող էին լինել Հունաստանը, Իսրայելը և Ռուսաստանը։