Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիգերիայում 80 մարդ է մահացել

Հասարակություն
0c9e1d580711d3215d8865fd7fa1cfe0

Առնվազն 80 մարդ է մահացել այսօր՝ հունիսի 20-ին, հյուսիսային Նիգերիայում կրոնական հողի վրա տեղի ունեցած հուզումների պատճառով։

Հիշեցնենք, որ անցած կիրակի օրը մուսուլմանները պայթեցրել էին 5 քրիստոնեական տաճարներ։

Նիգերական Կադուն և Դամատուրու քաղաքներից ստացված տեղեկությունների համաձայն քրիստոնյա երիտասարդությունը «վրեժխնդրության ակցիա» անվան ներքո ըմբոստացել է և վրեժ է լուծում մուսուլմաններից։

Ըստ ИТАР-ТАСС-ի՝ քրիստոնյաների ըմբոստ խմբերը այրել են մզկիթները, սպանել մուսուլմաններին, այնուհետ այրել նրանց մարմինները։

Ի պատասխան քրիստոնյաների, մուսուլմաններն էլ այրել են հակառակորդների խանութները։