Հոսպիտալում տեղյակ չեն բժիշկների վիճակից
Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բժիշկներն այլեւս չեն պատասխանում լրագրողների հարցերին։ «Դիմեք ՊՆ լրատվական ծառայություն» ,-«Ա1+»-ի հարցերին ի պատասխան ասացին հոսպիտալից։
Վերջին երեք օրերին լրատվամիջոցների հարցերին համբերատար պատասխանող հոսպիտալի բժիշկներն այսօրվանից դադարեցնում են լրատվամիջոցների հետ շփումները։ Այնուամենայնիվ հերթապահ բժշկուհին պատասխանեց այն հարցին, թե ինչպե՞ս է Վահե Ավետյանի եւ մյուսների ինքնազգացողությունը, պատասխանեց. «Էդ հարցով մենք ոչ մի տեղեկություն չունենք»,-ասաց հերթապահ բժշկուհին։
ՊՆ մամլո ծառայությունից «Ա1+»-ից հայտնեցին, որ Վահե Ավետյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը՝ ծանր։ ՊՆ մամլո ծառայությունը նպատակահարմար չի համարում թույլատրել նկարահանումները հոսպիտալում։
Երեք բժիշկները հոսպիտալում են հայտնվել «Հարսնաքար» համալիրում հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան միջադեպից հետո