Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժառանգության հարցը՝ ԳԱԱ-ում

Հասարակություն
e63c014013fd24f03e6e86f57fce860a

Հունիսի 25-ին, ժամը 10.00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում կսկսվի «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» թեմայով միջազգային գիտաժողովը, որը նախաձեռնել են ԳԱԱ-ն, ԵՊՀ-ն, Արցախի Պետական համալսարանն ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ը։ Այն ընդգրկում է հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությանն առնչվող պատմական, հնագիտական, ազգագրական, արվեստի, ճարտարապետության, թանգարանագիտական ոլորտի հարցեր, դրանց նորովի լուծումների ուղղություններ։

90-ից ավելի զեկուցողների թվում նաեւ 12 օտարերկրացի հեղինակավոր գիտնականներ են Ռուսաստանից, Միացյալ նահանգներից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Ուկրաինայից։ Հայկական լեռնաշխարհի պատմամշակությաին ժառանգության մասին զեկուցումներով հանդես կգան նաեւ օտարերկրացի գիտնակարնները։

Հայտնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։