Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արձագանք»-ի արձագանքները

Հասարակություն
c42c9477c9dfb6d15c2e978eaf5b5a5b

«Արձագանք» հայկական հեռուստաընկերությունը առաջինն է ԱՄՆ ի աեւելյան մայրցամաքում։ Այն հիմնադրվել է 1996թ. Նյու Յորքում:
«Արձագանքը» հեռարձակվում է Նյու Յորք, Նյու Ջերսի եւ Ռոդ Այլնդ նահանգներում: Այս 16 տարըների ընթացքում ՀԸ հյուրեր են եղել ՀՀ եւ Արցախի նախագահները, վարչապետները, հայ եւ ամերիկացի քաղաքական գործիչները:

Հեռուստածրագրով ելույթներ են ունեցել ԱՄՆի նախկին փոխնախագահ` Ալբերտ Գոռը, աշխարհահռչակ շանսոյնե Շառլ Անզնվուրը, MRI - ի հիմնադիր Ռայմոնդ Դամադյանը, կաթողիկոսներ, աշխարհահռչակ արվեստագետներ, գիտնականներ, բժիշկներ եւ այլոք : Այդ տարիների ընթացքում նկարահանվել եւ հեռարձակվել է 1000 - ից ավելի հաղորդումներ։

«Արձագանքը» կամուրջ հանդիսացավ Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ` ներկայացնելով ամերիկահայությանը ամենուր:

«Արձագանք» հայկական հեռուստաընկերությունը ունի իր ինտերնետային կայքը` www. Ardzagang tv.com որի միջոցով այն հասանելի է աշխարհի բոլոր մասեում:

Արձագանք հայկական հեռուստաընկերության նախագահն է Արա Մանուկյանը, որը 1980 - 1994թ եղել է Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ակդեմիական թատրոնի առաջատար դերասաններից: Նա հայ հեռուստադիտողին ծամոթ է մի շարք ֆիլմերից: Ռոմեո՝, «Ռոմեո եւ Ջուլիետ» հեռուստաներկայացման մեջ, Սարո՝ «Անուշ,» ֆիլմ օպերայում, Հարութ՝ «Ձորի Միրո» գեղարվստական կինոնկարում եւ այլն։

Արա Մանուկյանը առաջին հայ դերասանն էր, որ այդ տարիներին գլխավոր դերում նկարահանվեց արտասահմանում: Դա Ֆրանս-լիբանանյան «Մահվան փառատոն» ֆիլմն էր, որը 1992թ. NONT կինո փառատոնում(Ֆրանսիա) արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակին:

2011թ. «Արձագանքին» միացավ Հայաստանից ժամանած հաղորդավարուհի Մարիանա Մադոսյանը, որը Երեւանում աշխատել է Հայկական երկրորդ հեռուստաալիքում։

Նա իր փորձով եւ պրոֆեսիոնալիզմով նոր ուժ եւ եռանդ բերեց Նյու Յորք Մետրոպոլիտեն շրջանի առաջին հայկական հեռուստաընկերությանը:

ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Նյու Յորք