Ընդդիմադիր լրագրողին ձերբակալել են
Բելոռուսում և Լեհաստանում հայտնի լրագրող Անդրեյ Պոչոբուտը երեկ երեկոյան ձերբակալվել է բելառուսական Գրոդնո քաղաքում: Թղթակցին մեղադրում են երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին կրկնակի անգամ զրպարտելու համար:
Ոստիկանության աշխատակիցներն ու դատախազությունը Պոչոբուտին ձերբակալել են իր տանը, երբ նա հոդված էր գրում բանտում գտնվող իրավապաշտպան Ալեսյա Բելացկովոյի մասին:
Լրագրողի կնոջ` Օքսանայի խոսքերով, ոստիկանները տունը խուզարկել են, իսկ ամուսնու համակարգիչը առգրավվել` հայտնելով, որ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված:
Անդրեյին ուղարկել են քաղաքային բանտ` դատախազությունում ցուցմունքից հրաժարվելուց հետո:
«Սա քրեական երկրորդ գործն է հարուցվում Անդրեյի դեմ», -ասել է Օքսանա Պոչոբուտը: Ըստ նրա` անցյալ տարվա հուլիսին, դատարանը Անդրեյին դատապարտել է 3 տարվա ազատազրկման, որը հետո կրճատվել է մեկ տարով:Այս անգամ Անդրեյ Պոչոբուտը դատվելու է 367 հոդվածով, որը սահմանում է է մինչև 5 տարվա ազատազրկում, տեղեկացնում է BBC-ն: