Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանուն ձկների գյուղը անապատացնում են (տեսանյութ)

Հասարակություն
aa46ee2deabdd6a9ba2429b96bd1fd51

Արմավիրի մարզի Գայ՝ նախկին Խաթունախ գյուղը, որը հայտնի էր իր ջրառատությամբ, այսօր անապատանում է։ Ըստ բնակիչների, խմելու ջուր չունենալու պատճառը Բնապահպանության նախարարության թուլտվությամբ գործող ձկնաբուծարաններն են:

Գայի բանակիչներն իրենց խնդիրը բնապահպանության նախարարությանը ներկայացրել են դեռեւս երկու տարի առաջ: Իսկ ինչո՞ւ այդ մասին չեն բարձարձայնում այսօր. «Մեզ չեն լսի, մեզ չեն լսի մեկ է»,-ասաց բնակիչներից Երջանիկ Ասլանյանը։

800 հեկտար վարելահող ունեցող գյուղը նաեւ ոռոգման ջրի խնդիր ունի: Բանջարանոցներով հարուստ գայեցիները կանգնել են փաստի առաջ:

«150-200 հազար փող ենք տվել, ցելոֆանապատել ենք, ջերմություն ենք տվել, բայց ծախսը չենք հանել, 30 դրամով ենք ծախում, որ ջրի պատճառով տեսեք ինչ է կատարվում, ջուր չկա: Ամբողջը չորացել է»,- ասաց Գյուլնարա Խաչատրյանը։

Մոտ 200 տարվա պատմություն ունեցող գյուղի բնակիչներին այս պահին մեկ հարց է հուզում, ինչպես են վճարելու ջերմոցների համար բանկերից վերցրած վարկերը:

Իրենց արդար քրտինքով գյուղը շենացնող գայեցիներն ակնկալում են, որ հուլիսի 8-ին կայանալիք գյուղապետի ընտրություններից հետո ինչ -որ բան կփոխվի:

Ի դեպ, մեր նկարահանման պահին Գայի գյուղապետը տեղում չէր, մեր հարցերին պատասխանեց նրա տեղակալ Խուրշուդ Քոչարյանը. «Չկա բայց կլինի, հա-հա անպայման կլինի»։