Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Одноклассники-ն հայերեն է խոսում

Հասարակություն
f0c68bf241f6910b09dca3b97d61a738

Одноклассники սոցիալական կայքը հայերեն է սովորել։ Այսուհետև Հայաստանի բնակիչները կարող են ցանցից օգտվել հայերեն լեզվով։ Դեռևս հայերեն է թարգմանվել միայն կայքի շարժական տարբերակը, իսկ առաջիկա մեկ ամսում կտեղայնացվի նաև հիմնական կայքը։

Ամեն ինչ հարմարեցվում է հայ օգտատերի պահանջներին։ Ասենք՝ խաղերի բաժինը մտնելիս առաջին հերթին այն խաղերն ես տեսնում, որ սիրված են հայաստանցիների կողմից կամ լավագույն երգերի 100-յակի մեջ հայաստանաբնակների նախընտրություններն են ներառված։

Երկրի բջջային օպերատորների տվյալներով՝ Одноклассники կայքը ամենից շատ այցելվող կայքերի թվում է՝ mail.ru-ի, youtube.com-ի, yandex.ru-ի, google.com-ի հետ միասին։

Одноклассники կայքը, ինչպես հավաստիացնում է Mail.RuGroup-ի «Սոցիալական կայքեր» ստորաբաժանման մարքեթինգի և ռազմավարական կոմունիկացիաների տնօրեն Ալեքսանդր Իզրյադնովը, այլևս կատարելագործվել է. արդեն հնարավոր է կառավարել սեփական պրոֆիլի տեսանելիությունը՝ նշելով, թե ովքեր ակրող են հյուր գալ, ովքեր գնահատել նկարները, խմբեր հրավիրել և այլն։

Ի դեպ նշենք, որ Հայաստանում Одноклассники կայք այցելողները մեծ մասամբ տղամարդիկ են՝ 60% և 40% հարաբերակցությամբ, մինչդեռ արտերկրում կիրառողների 60%-ն են կանայք և միայն 40%-ը՝ տղամարդիկ։