Պատմություն էլ հանձնեցին (տեսանյութ)
Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից այսօր քիմիա և Հայոց պատմություն առարկաներից ընդհանուր առմամբ քննություն հանձնեց 4777 դիմորդ: Սա միասնական քննությունների հիմնական փուլի վերջին օրն էր:
Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում ընթացող քիմիա և Հայոց պատմություն քննություններին չէր ներկայացել 20 դիմորդ։
Դդպրոցի բակում, միջանցքում սպասող ծնողներն ավելի շատ են հուզվում։
Նրանցից մի քանիս էլ իրենց դժգոհությունն էին արտահայտում հանձնաժողովներիի աշխատանքի վերաբերյալ:
«Քննությունը սկսվելուց առաջ ավելի պարզ չեն բացատրում, օրինակ մաթեմատիկայի ժամանակ չեն բացատրում թվանշանների գրելու ձևը, ճիշտ և սխալ լրացնելու համար միավորը լրիվ չեն հաշվում»,- ասաց Միքայել Համբարյանը։
Քննության ընթացքին, բացի հանձնաժողովի անդամներից ուշի-ուշով հետևում է նաև բուժանձնակազմը և վստահեցնում. այսօր որևէ արտառոց դեպք չի գրանցվել:
Ի դեպ, բոլոր նրանք, ովքեր չեն մասնակցել միասնական քննությունների հիմնական առաջին փուլին, հնարավորություն ունեն հունիսի 24-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ներկայացնել իրենց փաստաթղթերը՝ մասնակցելու համար լրացուցիչ քննություններին: