A
A
Ամառային կարկուտ Երեւանում
Հունիսի 23-27-ը շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այս մասին հայտնում է «Հայհիդրոմետը»։
Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, իսկ առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 24-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև՝ էապես չի փոխվի:
Երևանում եւս հունիսի 23-27-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Ի դեպ, ըստ օդերեւութաբանների՝ Երևան քաղաքի հունիսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալները ցույց են տալիս, որ օդի առավելագույն ջերմաստիճան 36.40C եղել է 1974թ.-ին, նվազագույնը՝ 6.50C՝ 1898թ-ին։