Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է աշխարհի ամենամեծ կրիան (տեսանյութ)

Հասարակություն
2b4626335e07df415523f747fa13e4bc

Էկվադորի Գալապագոս ազգային պարկում, մահացել է աշխարհում «հսկա փիղ» ցեղատեսակի վերջին կրիան։ Գիտնականների գնահատմամբ՝ Միայնակ Ջորջ մականունով սողունը մոտ 100 տարեկան է եղել։ Միայնակ Ջորջը մահացել է իր կյանքի ամենածաղկուն շրջանում։

Ազգային պարկի աշխատակիցների խոսքերով, կրիայի անժամանակ մահվան պատճառները պարզելու համար բժիշկները հերձում են կատարել, քանի որ կրիաների այդ ցեղատեսակը ապրում է ավելի քան 200 տարի։

Կրիային հայտնաբերել են կենդանաբանները, 1972 թվականին՝ Գալապագոսի կղզիներից մեկում։ Մի քանի տասնամյակ, գիտնականները փորձել են կրիայի ցեղատեսակը խաչասերել այլ տեսակների հետ, սակայն նրանց բոլոր փորձերը ձախողվել են։

Միայնակ Ջորջը արժանացել է համաշխարհային ճանաչման և դարձել Գալապագոսի ազգային պարկի խորհրդանիշը։ Աշխարհահռչակ կրիայի հետ ծանոթանալու համար, Էկվադոր են ժամանել՝ հայտնի քաղաքական գործիչներ, հոլիվուդյան աստղեր, թագավորներ, թագաժառանգներ և այլ հայտնի ու անհայտ մարդիկ, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը։