Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թռել է Էյֆելյան աշտարակից (տեսանյութ)

Հասարակություն
f03c957295c072d53270008ad1a2cb41

Հունիսի 24 լույս 25-ի գիշերը մի երիտասարդ ցած է նետվել Փարիզի Էյֆելյան աշտարակից։ Այս մասին տեղեկացնում է ֆրանսիական Europe 1 ռադիոն։

Տղամարդը թռել է աշտարակի երրորդ հարկից, որի բարձրությունը 125 մետր է։ Ոստիկանության տվյալներով նման միջադեպեր հաճախ չեն պատահում, քանի որ քչերին է հաջողվում մագլցել այդքան բարձր։

Զոհվածի անձի մասին ոստիկանությունը տվյալներ չի հաղորդել, միայն նշել է, որ նա 24 տարեկան է և խոսել է անգլերեն։

Մինչ աշտարակից թռչելը, երիտասարդին մոտ 2 ժամ իր մտադրությունից հետ պահելու փորձ են արել հրշեջ-փրկարարները, որոնց սակայն, այդպես էլ չի հաջողվել կանգնեցնել ինքնասպանին։