Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտովթար` մահվան ելքով

Հասարակություն
27aa5afd139fb006e3b0b0fc9a78c1b8

Հունիսի 24-ին ժամը 03.20-ի սահ­­­մաններում Արմավիր-Հայկավան ավտոճանապարհի 6-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 18 ՕԼ 387 պ/հ և «ՎԱԶ 2101» մակնիշի 43 ԼՕ 372 պ/հ ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով «ՎԱԶ 2101» մակնիշի վարորդ` 1987 թ. ծնված Թելման և ուղևոր` 1999 թ. ծնված Ռոման Գրիգորյանները ստացել են ծանր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղ մահացել են:

Թունավորումներ Երևանում

Հունիսի 24-ին, ժամը 11.00-ին դեղորայքային թունավորումով «Մուրա­ցան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Ծերենցի 5 շենքի 57-րդ բնակարանի բնակչուհի` 1967 թ. ծնված Էմմա Տերզիկյանը:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:


Նույն օրը, ժամը 20.40-ին տեղեկություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով «Մուրա­ցան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Բաբաջանյան 23 շենքի 9-րդ բնակա­րանի բնա­կչուհի` 2008 թ. ծնված Միլենա Մարտիրոսյանը:

Բժիշկների գնահատմամբ` երեխայի առողջական վիճակը միջին ծանրության է:­


Կոտայքի մարզում օձ է հայտնաբերվել է

Հունիսի 24-ին, ժամը 18.58-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Երևանյան թիվ 24 տանը օձ են նկատել:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը:

Օձը հայտնաբերել և տեղափոխել են անվտանգ տարածք:

Այրվել են խոտածածկ տարածքներ

Հունիսի 22-24-ը Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 3 շենքի մոտ այրվել է 5000 քմ, Գ. Հովսեփյան 2ա շենքի մոտ` 3000 քմ, Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտ` 2 հա, Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի մոտ գտնվող «Դեմեր» հանդամասում` 15 հա և Տավուշի մարզի Դովեղ գյուղի մոտ` 14 հա խոտածածկ տարածք:

Հրդեհները մեկուսացվել են և մարվել:


Այս մասին հայտնում է Արտակարգ Իրավիճակների նախարարությունը: