Պոզները հեռացել է «Дождь» -ից
Ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները, այսօր հայտնել է, որ ռուսական Առաջին ալիքի ճնշման հետևանքով, դադարեցնում է համագործակցությունը «Дождь» ընդդիմադիր հեռուստաալիքի հետ։
BBC-ի փոխանցմամբ՝ «Дождь» -ի ղեկավարությունը արդեն Պոզներին փոխարինող է փնտրում, որը Լեոնիդ Պորֆյոմովի հետ կշարունակի հաղորդումը վարել։
Վլադիմիր Պոզները ռուսական նախկին ОРТ-ի, այժմ արդեն Առաջին ալիքում, երկար տարիներ վարել է «Ամփոփիչ» շոու հեղինակային հաղորդումը, որին 2012-ից միացել է նաև հայտնի հեռուստալրագրող Լեոնիդ Պարֆյոմովը։
«Առաջինի ղեկավարությունը ինձ վերջնագիր է ներկայացրել. Կամ «Ամփոփիչ» շոուն կատարում եմ առաջին ալիքում, կամ «Дождь»-ում»,- հայտնել է Պոզները։
«Ես ընտրություն եմ արել՝ մնում եմ Առաջին ալիքում, իմ հեղինակած «Պոզներ» հաղորդումով», ասել է հեռուստաակադեմիկոսը՝ ավելացնելով, որ տխուր է «Дождь»-ից հեռանալու համար։