Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրկնօրինակում են թիկնապահներին (տեսանյութ)

Հասարակություն
ad83dada37e6d9b03e63e94456ab7cc7

Հայաստանյան այսօրվա հեռուստաեթերը դաստիարակում է քրեածին, հակասոցիալական սերունդ: Ահազանգում են «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» հասարակական նախաձեռնության խմբի անդամները եւ նշում, որ այսօր առաջին հերթին վտանգ են պարունակում սերիալները:

«Այդ նույն հակասոցիալական մարդիկ երիտասարդները գնում են բանակ ու այնտեղ էլ իրենց գործն են անում: դա համատարած, անդառնալի հետեւանքների ենք մենք մոտենում ընդհանրապես հասարակության տեսանկյունից: Մեր դեպքում արդեն վախ կա, որ հակազգայինի մակարդակից անցել ենք հակամարդկայինի»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» հասարակական նախաձեռնության խմբի անդամ, սոցիոլոգ Վահրամ Միրաքյանը:

Կյանքում սերիլաների կրկնօրինակման վառ դեպք նախաձեռնող խումբը համարում է վերջերս «Հարսնաքար» ռեստորանային համալիրում թիկնապահների կողմից ռազմական բժիշկներին դաժան ծեծի ենթարկելու փաստը: «Թիկնապահների կերպարներն այսօր առավոտից երեկո դրական կերպարով է ներկայացվում հեռուստատեսությամբ: Մեր մատաղ սերունդը մեծանում է այդպիսի թիկնապահների կերպարների վրա: Կարո՞ղ եք ասել որեւէ ֆիլմ կամ հեռուստաարտադրանք, որտեղ մեր բանակի սպան ունենա դրական երանգավորում, կրկնօրինակման առարկա»,- նկատեց Վահրամ Միրաքյանը:

Նախաձեռնող խմբի անդամները մտահոգված են նաեւ հեռուստաեթերում ազգային խորհրդանիշների, մասնավորապես, օրհներգի նկատմամբ վերաբերմունքով: «Հեռուստատեսությունները ժամը 1-ին, 12:40 երբեմն, շատ կներեք, ինտիմ ֆիլմերի ընդհատում է լինում ու մեր օրհներգն է սկսվում: Ուզում եմ հասկանալ` ով է դա կարգավորում»,- արձանագրեց նախաձեռնության անդամ, «Միտք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի գործադիր տնօրեն Պավել Սարգսյանը:
Ի դեպ, նախաձեռնող խմբի անդամները դիմել են նաեւ Սերժ Սարգյանին` նրա անմիջական միջամտությամբ հեռուստեթերը փրկելու համար: